Երևանի քաղաքապետարանի «Թեժ գծի» հեռախոսահամարներով մեկ շաբաթում ստացվել է 262 հեռախոսազանգ
Հուլիսի 3-9-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 262 հեռախոսազանգ:
Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 230-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 32 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 72 հեռախոսազանգ, որոնցից 64-ին լուծում է տրվել, իսկ 8-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:
[b]
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]