211652_close_icon
views-count1336 դիտում article-date 13:25 30-12-2025

Թանգարաններից մի քանիսը հանրության համար բաց կլինեն 2026 թվականի հունվարի 1-ին և 2-ին. ԿԳՄՍՆ

Տոնական օրերին ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թանգարաններից մի քանիսը հանրության համար բաց կլինեն և կաշխատեն 2026 թվականի հունվարի 1-ին և 2-ին՝ ժամը 12:00-16:00։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ–ից։

Մասնավորապես, բաց կլինեն հետևյալ թանգարանները.

«Հայաստանի ազգային պատկերասրահ»

«Հայաստանի պատմության թանգարան»

«Սերգեյ Փարաջանովի թանգարան»

«Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան»

 

Նմանատիպ նյութեր