211652_close_icon

Ձերբակալվել են կաշառք տալու մեղադրանքով․ ի՞նչ է կատարվում «Հայրենիք» կուսակցության շուրջ

views-count907 դիտում article-date 11:22 30-12-2025
Aravot.am-ի փոխանցմամբ, քիչ առաջ Հակակոռուպցիոն կոմիտեից, անդրադառնալով «Հայրենիք» կուսակցության անդամների ձերբակալումներին, պաշտոնապես հայտնեցին.

«Ի պատասխան՝ հայտնում ենք, որ ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում 2025 թվականի նոյեմբերի 16-ին համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններին «Հայրենիք» կուսակցության պատասխանատու անձանց կողմից իրենց օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշառք տալու և նույն համայնքի բնակիչների կողմից ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում օրերս ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Արմավիրի մարզպետի նախկին տեղակալը:

Ձերբակալված անձանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, երեքի նկատմամբ՝ տնային կալանքը։ Նախօրեին նույն քրեական վարույթի շրջանակում կաշառք տալու մեղադրանքով ձերբակալվել է ևս երկու անձ, այդ թվում՝ նշված կուսակցության գլխավոր քարտուղարը: Վերջիններիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան»։

 

Նմանատիպ նյութեր