577885 դիտում
23:34 22-12-2022
Արտակարգ դեպք՝ Երևանում հայտնի «Մեգա մոլ» առևտրի կենտրոնում. ՌԴ 36-ամյա քաղաքացին «զույգ կրունկների կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն
Երեկ՝ դեկտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։50-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «զույգ կրունկների կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Գազարյանի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը ՌԴ քաղաքացի՝ 36-ամյա Սերգեյ Կուլյասովն է, ով Գայի պողոտա 16 հասցեում գործող «Մեգա մոլ» առևտրի կենտրոնում մոնտաժման աշխատանքներ կատարելիս բարձրությունից վայր է ընկել և ստացել նշված վնասվածքները։
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննարկվում է քրեական վարույթի հարցը։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։