Էրեբունիում էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվեց․ ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ
«Վարդաշեն» 110/35/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով հոսանքազրկված բոլոր հասցեներում վերականգնվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Հայտնում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, դեկտեմբերի 29-ին «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով արդեն 3 օր է, ինչ հատուկ մասնագետների խումբը շարունակում էր «Վարդաշեն» ենթակայանում իր աշխատանքները, և մոտ 3–4 ժամ անց ենթակայանում կիրականացվի էլեկտրաէներգիայի միացում, որի շնորհիվ էլ «Վարդաշեն» ենթակայանից բաշխվող բոլոր հասցեներում էլեկտրամատակարարումը կվերականգնվի։
Աշխատանքները 3 օր է կատարվում էին «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ընկերության 100-ից ավելի մասնագետների կողմից՝ նույնիսկ սառնամանիքին և 24 ժամ աշխատանքային ռեժիմով։
Տեղում աշխատում էին նաև «ՀԷՑ» հատուկ շարժական լաբորատորիաները, հիմնովին փոխվել էին մալուխները, տեղադրվել էին 23 նոր բջիջներ, քանի որ նախկին գործող մալուխներն ու բջիջները պայթյուն-հրդեհի հետևանքով վերածվել էին մոխրակույտի։
Այն, որ «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ընկերության աշխատակիցները հսկայական աշխատանքներ են կատարում «Վարդաշեն» ենթակայանում, ակնհայտ է։ Սակայն որոշ «գիտունիկներ» սոցիալական ցանցերի իրենց էջերում գրում են, թե՝ «Մենք լինեինք՝ մի քանի ժամվա ընթացքում միացումները կտայինք»։ Այսպիսի մարդկանց մասին մեկ բառով պետք է ասել․ «Աշխա՜րհ, կանգնի՛ր, իջնող կա»։ Իսկ ժողովուրդը ժամեր անց կսստացավ հոսանքը՝ շնորհիվ «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ընկերության 100-ավոր աշխատակիցների, «ՀԷՑ»-ի ղեկավար կազմի, ովքեր ամեն ինչ արեցին և անում են, որ մեկ ժամ շուտ էլեկտրամատակարարումը վերականգնվի, ինչը ժամերի ընթացքում կզգան 100-ավոր քաղաքացիներ։
Տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի