211652_close_icon

ՔՊ-ի 7-րդ քաղաքական ժողովում քննարկվել է կուսակցության համամասնական ցուցակի ձևավորման հարցը

views-count1114 դիտում article-date 19:03 27-12-2025
Դեկտեմբերի 27-ին Արտաշատ համայնքում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ Քաղաքական ժողովը: Այս մասին հայտնում են ՔՊ-ի գրասենյակից։

Քննարկվել են Կուսակցության համամասնական ցուցակի ձեւավորման, ընտրական ռազմավարության, ինչպես նաև Կուսակցության 2026 թվականի ընտրությունների նախընտրական շտաբի անելիքների հետ կապված հարցեր:

Կուսակցության Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Կուսակցության նախընտրական շտաբի պետ, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել Քաղաքական ժողովի մասնակիցների հարցերին։

Նմանատիպ նյութեր