211652_close_icon

Զելենսկին ասել է, որ Թրամփի հետ իր հանդիպումը փակ չի լինի

views-count1312 դիտում article-date 16:30 27-12-2025
Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր առաջիկա հանդիպումը բաց կլինի մամուլի համար։

Սպիտակ տունն ավելի վաղ հայտարարել էր, որ Թրամփը կիրակի օրը Ֆլորիդայում կհանդիպի Զելենսկիի հետ։

«Կարծում եմ՝ մեր հանդիպումը Թրամփի հետ կլինի և՛ տեսախցիկների, և՛ լրատվամիջոցների ներկայությամբ», – ասել է Զելենսկին ուկրաինական մամուլի հետ հանդիպման ժամանակ։ Նրա հայտարարության ձայնագրությունը հրապարակվել է ուկրաինական Novosti.Live հեռուստաալիքի կողմից։

ԱՄՆ վարչակազմը նախկինում հայտարարել էր ուկրաինական կարգավորման ծրագրի մշակման մասին: Կրեմլը հայտարարել է, որ Ռուսաստանը բաց է մնում բանակցությունների համար և հավատարիմ է մնում Անքորիջի քննարկումներին:

Նմանատիպ նյութեր