211652_close_icon

Ավտովթար՝ Էջմիածին քաղաքում․ Բաղրամյան 26-ում բախվել են Երևանից դի տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու օտարերկրացու «Chevrolet Volt»-ը․ մահացածի մարմինը մեկ այլ շտապօգնությունով տեղափոխել են դիահերձարան․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count2308 դիտում article-date 14:21 27-12-2025
Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 02։50-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Բաղրամյան 26 հասցեի դիմաց բախվել են օտարերկրացի 20-ամյա Կամո Հ․-ի վարած «Chevrolet Volt» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 52-ամյա Արտուր Թ․-ի վարած «Էջմիածին» բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված դիատարը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արթուր Խաչատրյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Խդր Մահմուդյանը ու Գոհար Ոսկանյանը։

Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով շտապօգնությունը Երևանից մահացածի մարմինը տեղափոխում էր Էջմիածնի դիահերձարան, իսկ վթարից հետո մեկ այլ դիատար է մոտեցել, որով էլ դին տեղափոխել են։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+

Նմանատիպ նյութեր