211652_close_icon

Խաղաղությունը հաստատված չէ, ՀՀ-ն կանգնած է uպառնալիքի առջև, որը կոչվում է ադրբեջանիզացիա. Լևոն Զուրաբյան

views-count556 դիտում article-date 16:10 26-12-2025
Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել «Հայ ազգային կոնգրես» կուսակցությանն այս որոշման և վստահության համար: Ես դա ընդունում եմ պատրաստակամությամբ՝ միասնաբար գնալու դեպի հաղթանակ: Դա պետք է լինի ոչ միայն ՀԱԿ-ի հաղթանակը, այլ ամբողջ ժողովրդի: Այս մասին ասել է կուսակցության վարչության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ ՀԱԿ-ի՝ վարչապետի թեկնածու ընտրվելու կապակցությամբ:

«Խաղաղությունը հաստատված չէ: Մենք մինչև հիմա չունենք Ադրբեջանի ստորագրությունը «Խաղաղության պայմանագրի» տակ: ՀՀ-ն իսկապես կանգնած է մի սպառնալիքի առջև, որը ես կկոչեի ադրբեջանիզացիա, ընդ որում և՛ արտաքին առումով, որ ՀՀ-ն գնալով դառնում է Ադրբեջանին ենթական վասալային պետություն, և՛ ներքին առումով, որովհետև կարծես այն բարքերը, որոնք տիրում են ավտորիտար Ադրբեջանում, աստիճանաբար փոխանցվում են նաև մեր ներքաղաքական կյանք»,-նշել է նա:

 

Նմանատիպ նյութեր