Փաշինյանն իբր խաղաղության մունետիկ էր, հիմա ասում է՝ աղետալի պատերազմ կլինի սեպտեմբերին․ բա ի՞նչ եղավ բերածդ խաղաղությունը․ Լևոն Զուրաբյան․ factor.am
Factor․am-ը գրում է․ Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ և վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը Factor TV-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության հետ միասնական ցուցակով ընտրություններին մասնակցելու շուրջ բանակցությունները «վերջնական փուլում են»։ Սակայն, նա հրաժարվել է մանրամասներ հայտնել։
Զուրաբյանը հերքել է, որ արդեն իսկ վերջնական համաձայնություն կա. «Եթե համաձայնությունը արդեն կայացված լիներ, ես կասեի՝ ավարտված են բանակցությունները։ Երբ համաձայնություն լինում է, դա ամբողջ հանրությունն իմանում է։ Քանի որ հանրությունը չգիտի, դա նշանակում է՝ դեռևս վերջնական համաձայնություն չկա»։
Անդրադառնալով իշխանության կողմից հնչող մեղադրանքներին, թե ընդդիմադիր ուժերը, այդ թվում՝ իրենք, «պատերազմի հրձիգներ են», Զուրաբյանը կտրուկ հակադարձել է՝ մեղադրանքն ուղղելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ «Ասողը ո՞վ է, Նիկոլ Փաշինյա՞նն է, որը դարձել է երեք պատերազմի հեղինակ իր կառավարման օրոք», – հայտարարել է նա՝ մանրամասնելով. «2020 թվականին մերժեց Մինսկի խմբի համանախագահության առաջարկված պլանը, որով Հայաստանը վերահսկողություն էր ստանում ամբողջ Լեռնային Ղարաբաղի վրա, Քելբաջարը, Լաչինը պահպանելով նաև, միջազգային երաշխիքներով՝ Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և Ռուսաստանի։ Այս պլանը մերժվեց, և մենք ունեցանք կործանարար պատերազմ»։
Զուրաբյանը շարունակել է թվարկել 2022 և 2023 թվականների իրադարձությունները՝ Փաշինյանին մեղադրելով նաև Պրահայում Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու մեջ, ինչին, ըստ նրա, «հետևեց Ադրբեջանի ագրեսիան Ղարաբաղի դեմ, և Արցախը ոչնչացվեց»։
Չնայած այս քննադատությանը, ՀԱԿ փոխնախագահը հստակեցրել է իրենց դիրքորոշումը Փաշինյանի կողմից բանակցված և ստորագրված փաստաթղթերի վերաբերյալ։
«Մենք հայտարարել ենք, որ ինչքան էլ վատ բաներ են բանակցել Փաշինյանը, մենք, որպես պատասխանատու քաղաքական ուժ, հասկանում ենք, որ չի կարելի հրաժարվել միջազգայնորեն ստանձնված պարտավորություններից, և մենք պատրաստ ենք այդ պարտավորությունները կատարել։ Դրանից հետո ինչպե՞ս է դրա լեզուն պտտվում ասել, որ մենք, օրինակի համար, խաղաղության կուսակցություն չենք։ Հենց մենք ենք եղել խաղաղության կուսակցությունը», – շեշտել է Զուրաբյանը։ Լևոն Զուրաբյանը տարանջատում է դրել իրենց և Փաշինյանի կողմից ընկալվող խաղաղության միջև։
Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուր կայքում