211652_close_icon

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ներկա է եղել Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաների ամանորյա հեքիաթային ներկայացմանը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count1000 դիտում article-date 11:10 26-12-2025
Դեկտեմբերի 25-ին Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը տոնական մթնոլորտ էր։ «Ամանորյա երազ» խորագրով ներկայացման հերոսները երեխաներն էին՝ իրենց ժպիտներով, երազանքներով և հեքիաթային կերպարներով։
Միջոցառմանը ներկա էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Ներկա էին նաև ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ՆԳ նախարարության և «ՍՕԱՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներ։

Մանկատան սաները ներկայացրին իրենց հեքիաթային կերպարները և կատարած բարի գործերի համար լուսավորելով աստղերը՝ տոնական տրամադրություն պարգևեցին հյուրերին։

Ներկայացման ավարտին ՆԳ նախարարության կողմից նվերներ հանձնվեցին երեխաներին։

Հանդիպումը սպասված էր հատկապես մանկատան սան Ալենի համար, ով երազում է դառնալ ոստիկան: Ալենը  հնարավորություն ունեցավ շրջել պարեկների հետ, ծանոթանալ իր երազանքի մասնագիտությանը:

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր