Ձիու տարին՝ առանց դաշնակիցների. Երկվորյակ Փաշինյանի քաղաքական հորոսկոպը՝ 2026-ին․ Armlur.am
Նապաստակի տարում ծնված Նիկոլ Փաշինյանի համար տարին հաջող ընթացք ունեցավ՝ չնայած տարբեր գլոբալ ծրագրերի ձախողումներին: Հաջողվեց ստանալ լուսանկար Թրամփի հետ, խաղաղության խոստումներ, եւ իրականացվեց անասնակերի ներկրում Հայաստան՝ Ադրբեջանով եւ Վրաստանով: Կաթողիկոսի հարցը շարունակում է մնալ մարտահրավեր, անլուծելի խնդիր՝ չնայած գործադրվող անպատկերացնելի ջանքերին: 2026-ը լարված տարի է լինելու:
Մի կողմից հոգենորոգության, բարեվարքության խոստումներ ու քայլեր, մյուս կողմից «ասֆալտին փռելու» եւ «բորդյուրներ լիզել տալու» քարոզչական ախորժակ՝ ձայն հավաքելու համար:
Ձիու տարում երկվորյակների համար աստղերը հուշում են լինել առավել զսպված, սուտ խոսելիս՝ գոնե չափավոր, որ հնարավոր լինի վարչական լծակների կիրառմամբ հասնել որոշակի արդյունքների, քանի որ դաշնակիցների հարցում լրջագույն խնդիրներ կան քաղաքական դաշտում:
Պատրաստակամ դաշնակիցները չեն հաղթահարում անցողիկ շեմը ընտրություններում, հաղթահարողներն էլ՝ չեն համագործակցում:
2025-ը ամփոփելով՝ արձանագրվում է, որ միապետությունը դարձել է արդեն իրականություն. Դուք շարունակում եք լինել երկրում թիվ մեկ որոշում կայացնողը, դրանց կատարման վերահսկողը, իսկ նախարարը, դատավորը, դատախազը՝ մարդկանց բռնողն ու բաց թողնողը: Այս միապետության ձգտումները եթե շարունակվեն ապագայում, նախկինների ապագան հեռու չի լինի ձեզնից՝ որքան էլ հիմա պնդում եք, թե որեւէ վտանգ չի սպառնում ձեր իշխանությանը: ՀՀԿ-ն էլ էր այդպես կարծում 2018-ի ապրիլին:
Վերջում՝ հիշեցնենք, որ աստղերը հուշում են, սակայն չեն պարտադրում:
2026-ին ընդառաջ՝ հումորային շարք, որը 15 տարի «Ժողովուրդ» օրաթերթը պահում է որպես անխախտ ավանդույթ։