211652_close_icon

ԱԺ-ն պարզաբանել է պատգամավորներին 3 միլիոն վարձավճարներ տալու պատճառը

views-count2821 դիտում article-date 17:17 25-12-2025
2017 թվականի համեմատ պետական բյուջեի եկամտային մասն ավելացել է 130 տոկոսով: 2025 թվականից ներդրվել է արդյունքի վրա աշխատանքի գնահատման համակարգ, որը չի ներառել Ազգային ժողովը, այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից։

«Հաշվի առնելով ԱԺ ներկայացուցչական մարմին լինելու հանգամանքը և վերը նշված համակարգում ներառված չլինելը՝ որոշվել է գումար հատկացնել Ազգային ժողովին, ինչն իրենից ներկայացնում է 2025 թվականի առաջին կիսամյակի յուրաքանչյուր ամսվա համար հավելյալ վճարում ու չի համարվում մեկ միասնական վճար, որն էլ տրամադրվել է ԱԺ աշխատակազմին և բոլոր պատգամավորներին: Այս որոշումը լուծում է Ազգային ժողովում ցածր վարձատրության խնդիրը:

Տարվա վերջին փոխանցված դրամական միջոցները նախատեսված են 2025 թվականի առաջին կիսամյակի համար, և այսուհետ յուրաքանչյուր կիսամյակի համար տրամադրվող միջոցները կբաշխվեն Ազգային ժողովի աշխատակազմի և պատգամավորների միջև»։

Նմանատիպ նյութեր