211652_close_icon

Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները չեն հարցաքննվել․ «Փաստինֆո»

views-count1045 դիտում article-date 22:38 24-12-2025
Մերձավանում Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանի սպանության գործով մեղադրյալներ Նարեկ Օհանյանի և Գևորգ Հարությունյանի միջև առերես հարցաքննություն դեռևս չի իրականացվել։

Այս մասին  «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Նարեկ Օհանյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը՝ նշելով, որ բազմաթիվ միջնորդություններ՝ Օհանյանի և Հարությունյանի միջև առերես հարցաքննություն իրականացնելու մասին՝ մերժվել են։

Այլ մանրամասներ հայտնելուց փաստաբանը զերծ մնաց՝ կաշկանդված լինելով նախաքննական գաղտնիքով, միայն նշեց, որ Օհանյանը մեղադրանքը չի ընդունում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

Նմանատիպ նյութեր