Բռնազավթված Ակնայում ունեցած ելույթի ժամանակ Ալիևը կրկին անդրադարձել է հայկական «օկուպացիայի» թեմային
Բռնազավթված Ակնա (ադրբեջանական անվանումն՝ Աղդամ) քաղաքում ունեցած ելույթի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին անդրադարձել է հայկական «օկուպացիայի» թեմային:
«Այժմ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթանում է խաղաղության գործընթաց, և մենք նույնպես այս գործընթացի նախաձեռնողներն էինք։ Բոլորը գիտեն և պետք է իմանան դա։ Առաջին առաջարկը եկել է մեր կողմից. մենք ենք խաղաղության պայմանագրի տեքստի և դրանում ներառված բոլոր դրույթների հեղինակը։ Ինչպե՞ս կարող ենք մոռանալ օկուպացիան։ Ինչպե՞ս կարող ենք մոռանալ մեր նահատակներին։ Ինչպե՞ս կարող ենք մոռանալ Խոջալուի զոհերին, այլ անմեղ մարդկանց մահը։ Մենք երբեք չենք կարող և երբեք չպետք է մոռանանք դա»,- Ալիևի խոսքերն են մեջբերել ադրբեջանական լրատվամիջոցները։