2025-ի նոյեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը 4.1 տոկոսով. ՊԵԿ
Հարկ վճարողների կողմից 2025 թվականի նոյեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալների համաձայն՝ եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 814818, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը՝ 31986-ով կամ 4.1 տոկոսով: Այդ մասին հայտնում են ՊԵԿ-ից:


