211652_close_icon

Կառավարության ստանձնած մեծագույն պարտավորությունը մենք կատարել ենք. Նիկոլ Փաշինյան

views-count907 դիտում article-date 23:05 23-12-2025
Հայաստանի կառավարությունը ժողովրդի առաջ ստանձնած մեծագույն պարտավորությունը կատարել է:

Այս մասին ընդգծել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

«Կառավարության 2021 թվականի օգոստոսին ընդունած ծրագրում գրված է՝ կառավարության՝ ժողովրդի առաջ ստանձնած մեծագույն պարտավորությունը ՀՀ-ի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելն է: Մենք այդ մեծագույն պարտավորությունը կատարել ենք: Չնայած մյուս պարտավորությունների մի շատ զգալի մասը ևս կատարել ենք»,-շեշտել է Փաշինյանը:

Նա նկատել է, որ աշխարհում չկա մի այնպիսի կառավարություն, որ իր ծրագիրը 100 տոկոսով կատարի:

Նմանատիպ նյութեր