HBN. Թուրքիան Սոմալիում ստեղծում է ռազմաօդային ուժերի հրամանատարություն
Թուրքիան հայտարարել է Սոմալիում հատուկ ռազմաօդային ուժերի հրամանատարության ստեղծման մասին։ Այս մասին հայտնել է HBN հեռուստաալիքը՝ հղում անելով Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերին։
Պաշտոնյայի խոսքով՝ նոր հրամանատարությունը իր տրամադրության տակ կունենա հարձակողական ուղղաթիռներ, կործանիչներ և ռազմական տրանսպորտային ինքնաթիռներ։ Դրա առաքելությունն է ամրապնդել Սոմալիի ազգային բանակի (ՍԱԲ) գործառնական կարողությունները։ Գյուլերը նշել է, որ այս քայլը Անկարայի և Մոգադիշուի միջև երկարաժամկետ անվտանգության համագործակցության «ռազմավարական մասն» է, մասնավորապես՝ անձնակազմի վերապատրաստման և հակաահաբեկչական գործողությունների ոլորտներում։
Հեռուստաալիքը նշում է, որ Թուրքիան արդեն իսկ շահագործում է իր ամենամեծ ռազմական բազան իր տարածքից դուրս՝ Սոմալիի մայրաքաղաքում։ Հազարավոր սոմալի զինվորներ այնտեղ մարզվում են TURKSOM համատեղ գործողության շրջանակներում։
2025 թվականի նոյեմբերին, ընդգծում է հեռուստաալիքը, Սոմալին և Թուրքիան ստորագրել են ծովային անվտանգության համագործակցության համաձայնագիր, որը ցույց է տալիս Թուրքիայի աճող ռազմավարական ազդեցությունը Աֆրիկյան եղջյուրի տարածաշրջանում։ Դեկտեմբերի 12-ին Հնդկական օվկիանոսի Սոմալիի ափին սկսվել է թուրքական տիեզերակայանի շինարարությունը։