Էրդողանի վարչակազմը Իսրայելը անվանել է Մերձավոր Արևելքի աղետ
Թուրքիայի նախագահի աշխատակազմը Իսրայելը անվանել է «աղետ» Մերձավոր Արևելքի համար՝ մեղադրելով Բենիամին Նեթանյահուի կառավարությանը երկրի վրա հարձակման մեջ։
«Վերջին երկու տարիների ընթացքում Իսրայելը հարձակվել է Մերձավոր Արևելքի յոթ երկրների վրա։ Բենիամին Նեթանյահուի կառավարությունը աղետ է եղել ոչ միայն տարածաշրջանի, այլև Իսրայելի ժողովրդի համար։
Հիմա նույն այս ղեկավարությունը ցանկանում է շեղել ուշադրությունը իր հանցագործություններից՝ հարձակվելով մեր երկրի վրա», – X-ում գրել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Բուրհանեթթին Դուրանը։
Նա ասել է, որ հեգնանքն այն է, որ իսրայելցի առաջնորդները խոսում են տարածաշրջանի այլ երկրների իմպերիալիստական նկրտումների մասին, մինչդեռ իրենք հենց նոր են կատարել պատմության ամենասարսափելի ցեղասպանություններից մեկը։