Մերձավոր Արևելքի ծայրահեղականները հարձակումների նոր շարք են պատրաստում արաբական մի շարք երկրներում
ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ՝ Մերձավոր Արևելքի բոլոր ծայրահեղականները համակարգված հարձակումների նոր շարք են պատրաստում արաբական մի շարք երկրներում:
Մասնավորապես Ալժիրի հատուկ ծառայությունների տվյալներով՝ Սիրիայից ծովային ճանապարհով Լիբիական Բենգազի է բերվել մոտ 700 զինյալ, որոնք ներկայացնում են Թունիսը, Եգիպտոսը, Ալժիրն ու Իրաքը:
Բենգազին Լիբիայի երկրորդ խոշոր քաղաքն է և լիբիական հեղափոխության «բնօրրանը»: