211652_close_icon

Շիրակի մարզպետը չի հերքում՝ իր պաշտոնանկության մասին քննարկումներ եղել են

views-count1171 դիտում article-date 16:14 23-12-2025
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն անդրադարձել է իր պաշտոնանկության մասին մամուլում շրջանառվող լուրերին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դավիթ Առուշանյանը թեմայի մասին խոսել է լրագրողների հետ զրույցում։ 

Առուշանյանը վստահեցրել է, որ պաշտոնը կորցնելու հետ կապված մտավախություն չունի, իսկ վարչապետի կամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ցանկացած որոշման հետ ինքը հաշտ է լինելու։  

«Այս պահին որևէ որոշում կայացված չէ, այսինքն՝ ես շարունակում եմ պաշտոնավարել։ Քննարկումներ եղել են, կային մարդիկ, որոնք, հնարավոր է, ցանկություն ունեին, որ այդ հրապարակումները շատ արագ տարածվեն՝ ներկայացնելով, թե ես արդեն պաշտոնանկ եմ եղել։ Կրկնում եմ՝ քննարկումներ եղել են, բայց պաշտոնանկություն դեռ չկա, և ես շարունակում եմ պաշտոնավարել, մինչև վերջին պահը շարունակելու եմ աշխատել ու ծառայել մարզին։ Պաշտոնը կամ աթոռը կորցնելու մտավախություն չունեմ, միշտ պաշտոնին վերաբերվել եմ որպես գործիքի՝ երկրի, մարզի կամ քաղաքի համար օգտակար լինելու առումով։ Իմ համար ամենամեծ գնահատականը ժողովրդի գնահատականն է․ պաշտոնանկության մասին լուրերի տարածումից հետո բազմաթիվ զանգեր ու մտահոգություններ եմ ստացել»,-նշեց մարզպետը։

Նմանատիպ նյութեր