211652_close_icon

Կոտայքում կասեցվել է 2 ապօրինի ջարդիչ կայանի շահագործում. ԲԸՏՄ

views-count700 դիտում article-date 14:24 23-12-2025
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Կոտայքի մարզում հանքարդյունաբերությամբ զբաղվող «ԶԵՓՅՈՒՌ-ԵՐԵՔ», «ԷՍԷՆԴ» ՍՊԸ-ներում արձանագրել են խախտումներ։ Այս մասին տեղեկացնում ենք ԲԸՏՄ-ից:

Ջրաբերի լիթոիդային պեմզայի հանքավայրում «ԶԵՓՅՈՒՌ-ԵՐԵՔ» ՍՊԸ-ն ջարդիչ տեսակավորման կայանը շահագործել է առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։

Նույն մարզի Նորագյուղի անդեզիտա բազալտի հանքավայրում «ԷՍԷՆԴ» ՍՊԸ-ն ևս, չունենալով անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվություն, ապօրինի շահագործել է ջարդիչ տեսակավորման կայան։

Տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի պետի որոշումներով հանքավայրերի ջարդիչ տեսակավորման կայանների ապօրինի շահագործումները կասեցվել են։

Ընկերության տնօրենների նկատմամբ նշանակվել են վարչական տուգանքներ, ներկայացվել է նաև շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ՝ ընդհանուր 3.050.521 դրամի չափով։

Նմանատիպ նյութեր