211652_close_icon

Ո՞վ ձեզ քննադատում է,«ռուսի շպիոն» եք անվանում,հիմա գնացել եք Ռուսաստան ջան-ջիգյար եք անու՞մ․ Շարմազանով

views-count1570 դիտում article-date 22:23 22-12-2025
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․

«Սրանք լրիվ փորձանք են…

Առավոտից երեկո նիկոլական պդոպագանդան ու քպ-ականները մեղադրում են ՌԴ-ին ՀՀ-ի դեմ «հիբրիդային պատերազմ» մղելու մեջ,բայց Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում շնորհակալություն է հայտնում Պուտինին Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ «խաղաղության գործընթացին օժանդակելու համար»։

Ո՞վ ձեզ քննադատում է,«ռուսի շպիոն» եք անվանում,հիմա գնացել եք Ռուսաստան ջան-ջիգյար եք անու՞մ։

Եթե ՌԴ-ն օժանդակում է «խաղաղության գործընթացին»,ինչու՞ եք հակառուսական հիստերիան խոդի տվել էս մի քանի ամիս է…

Ո՞վ ՌԴ-ում հանդիպումներ էր ունենում, sms -ով Արեւմուտքին բողոքում էիք,թե տեսեք-տեսեք, ընդդիմադիրները ռուսների հետ մոտ են։

Այո,մենք գտնում ենք,որ հայ-ռուսական դաշինքը բխում է ՀՀ պետական շահերից ու այդ պատճառով էլ զարգացնում ենք մեր կուսակցական կապերը «Միասնական Ռուսաստան»-ի հետ։

Դուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում,եթե ՌԴ-ին մեղադրում եք ՀՀ-ի դեմ «հիբրիդային պատերազմ» մղելու մեջ։

Ինքնիշխանություն եմ է ասել…»։

Նմանատիպ նյութեր