211652_close_icon

Հայաստանի հետ առևտրաշրջանառությունը փոփոխվել է. Պուտին

views-count1156 դիտում article-date 19:50 22-12-2025
 Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, դրանք զարգանում են։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դրա մասին հայտարարել է դեկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։

 «Մեր առևտրաշրջանառությունը փոփոխվել է. երեկ մենք խոսել ենք դրա մասին։ Եթե 2024 թվականին այն կազմել է ավելի քան 11 միլիարդ դոլար, այս տարվա առաջին ինը ամսում 4,5 միլիարդ դոլար է։

Բայց սա ևս լավ ցուցանիշ է և մեզ հիմք է տալիս ենթադրելու, որ մոտ ապագայում մենք կշարունակենք այն ավելացնել»,- հավելել է Պուտինը։

Նմանատիպ նյութեր