211652_close_icon
views-count1750 դիտում article-date 18:33 22-12-2025

Սոցիալական մեդիայում տարածվում է կեղծ տեղեկություն. Կառավարությունը հերքում է

«Սոցիալական մեդիայում, մասնավորապես ՏիկՏոկի նորաստեղծ էջերի միջոցով, տարածվում է կեղծ տեղեկություն այն մասին, թե իբր Կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժանում»,-հայտնում են ՀՀ Կառավարությունից։

«Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

Հորդորում ենք քաղաքացիներին չտրամադրել իրենց անձնական տվյալները, չանցնել կասկածելի հղումներով և պահպանել զգոնություն՝ ապատեղեկատվության տարածման և հնարավոր խարդախությունների դեմ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր