211652_close_icon

Սոցիալական ցանցերում հերթական կեղծ հայտարարությունն է տարածվում

views-count1222 դիտում article-date 19:16 22-03-2025
Սոցիալական ցանցերում տարածվում է աշխատանքի ընդունման կեղծ հայտարարություն, որում նշված է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անվանումը։

Այս մասին հայտարարություն է տարածել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

«Նման հրապարակումների նպատակը տվյալների հափշտակումն է։

Ձեր անձնական տվյալը կարող է հայտնվել որևէ խարդախության կամ կիբեռհանցագործության թիրախում, ուստի խնդրում ենք զերծ մնալ ոչ պաշտոնական հարթակներում Ձեզ վերաբերող տեղեկատվությունը հանրայնացնելուց, փոխանցելուց կամ տրամադրելուց»,- ասված է հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր