ԱՄՆ-ն Վենեսուելայի ափերին բռնագրավել է երրորդ նավթատարը
Bloomberg-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդում է, որ ԱՄՆ-ի ուժերը Վենեսուելայի ափերին բռնագրավել են ևս մեկ նավթատար։
Բռնագրավված Bella 1 նավթատարը նավարկում էր Պանամայի դրոշի ներքո և ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ էր։ Սրանից առաջ՝ դեկտեմբերի 20-ի առավոտյան բռնագրավվել էր սուպերտանկեր Centuries-ը, իսկ դեկտեմբերի 10-ին՝ Skipper նավթատարը։
Դեկտեմբերի 17-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Նիկոլաս Մադուրոյի կառավարությունը որակեց` որպես օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն։ Նա հրամայեց լիարժեք և ամբողջական ծովային շրջափակում սահմանել Վենեսուելայի հետ կապված պատժամիջոցների տակ գտնվող բոլոր նավթատարների նկատմամբ։
The Wall Street Journal-ը նախկինում հայտնել էր, որ Թրամփը հեռախոսով խոսել է Մադուրոյի հետ, նախքան Վաշինգթոնի կողմից նրա և նրա շրջապատի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելը։ Աղբյուրները պնդում են, որ ամերիկացի առաջնորդը փաստացի վերջնագիր է ներկայացրել Վենեսուելայի նախագահին՝ նրան հրահանգելով լքել երկիրը։ Դեկտեմբերի 8-ին The Washington Post-ը հայտնել է, որ Մադուրոն մտադրություն չունի լքելու Վենեսուելան։