211652_close_icon

10-ամյա Գևորգին շտապ արյուն է հարկավոր․ ռեզուսը և խումբը կարևոր չէ

views-count1687 դիտում article-date 19:45 20-12-2025
10 տարեկան Գևորգ Գևորգյանին շտապ արյուն է անհրաժեշտ։ Այս մասին գրում է ֆեյսբուքյան օգտատեր Հելենա Մելքոնյանը։

«Սիրելիներս, խնդրում շատ տարածել ու հնարավորության դեպքում օգնել․ երեխային արյուն է հարկավոր շտապ։ 

Բոլոր հարցերի դեպքում գրեք Աստղիկին՝ Գևորգի քեռակնոջը։ Երեխան հիմա բոլորիս օգնության կարիքն ունի։

Գևորգյան Գևորգ, 10տ, շտապ անհրաժեշտ է արյուն (ռեզուսը և խումբը կարևոր չէ): Խնդրում ենք մոտենալ Արյան բանկ՝ Յոլյան արյունաբանական կենտրոն։ Շատ անհրաժեշտ է հանձնելիս նշել, որ Գևորգյան Գևորգի համար է ու կտրոնը տրամադրել հարազատին։

Արյան բանկը գործում է երկուշաբթիից ուրբաթ օրերին»,- գրում է նա։

Նշվում է, որ հարցերի դեպքում անհրաժեշտ է կապ հասատել երեխայի ազգականների հետ՝ հետևյալ հեռախոսահամարներով՝ 044812854 (Վահան) և 095025757 (Աստղիկ)։
 

Նմանատիպ նյութեր