211652_close_icon

Շիրակի մարզպետի պաշտոնում քննարկել են նաև նախկին դատախազի թեկնածությո՞ւնը․Aravot.am

views-count1177 դիտում article-date 19:22 19-12-2025
Այն, որ առաջիկայում սպասվում է Շիրակի մարզպետի փոփոխություն, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս չի հերքում։ Կառավարության երեկվա նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում Փաշինյանը լրագրողներին ասեց․ «Եթե կլինի համապատասխան որոշում, կհրապարակվի, կիմանաք»։
Որքան էլ Դավիթ Առուշանյանն այս պահին խորհրդակցություններ անցկացնի, ինչպես տեղեկանում ենք մարզպետարանից, նա ու նրա նշանակած կադրերը ևս ճամպրուկային տրամադրության մեջ են։

Թե ով կփոխարինի Դավիթ Առուշանյանին Շիրակի մարզպետի պաշտոնում, համառորեն շրջանառվում է Արթիկի համայնքապետ Անան Ոսկանյանի անունը, սակայն կան խոսակցություններ, որ վերջինս երկմտանքի մեջ է, դեռ վերջնականապես չի տվել իր համաձայնությունը, այնքան էլ ոգևորված չէ մարզպետ դառնալու առաջարկով։

Aravot.am-ը փորձեց կապ հաստատել նրա հետ՝ հասկանալով, թե կուլիսներում ինչ է կատարվում, արդյոք ստացե՞լ է առաջարկ, ինչո՞ւ էին իրեն հրավիրել մայրաքաղաք։ Նա մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։ Նրա օգնական Սևակ Պետոյանը մեզ հետ զրույցում ասաց՝ շրջանառվող տեղեկատվությանը ծանոթացել է մամուլից, իսկ համայնքապետը աշխատանքի մեջ է, խորհրդակցություններ է անցկացնում, շրջայցեր կազմակերպում Արթիկ խոշորացված համայնքի վարչական տարածքում։

Եվ մինչ Անան Ոսկանյանը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի սանիկը, մտածում է մարզպետի պաշտոնում համաձայնել-չհամաձայնելու մասին, Aravot.am-ի ՔՊ-ին մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ այս պահին մարզպետի այլ թեկնածուներ ևս փնտրվում են, մասնավորապես քննարկվել է Շիրակի, այնուհետ Լոռու նախկին դատախազ Կարեն Գաբրիելյանի՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի սանիկի թեկնածությունը։ Մենք կապ հաստատեցինք նաև Կարեն Գաբրիելյանի հետ՝ հարցնելով իրեն նման առաջարկ եղե՞լ է։ Նա հավաստիացրեց, որ իր հետ նման քննարկում չի եղել։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում

Նմանատիպ նյութեր