211652_close_icon

Արդիականացվել է մետրոպոլիտենի կարգավարական կենտրոնը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count1726 դիտում article-date 14:49 19-12-2025
Երևանի մետրոպոլիտենը շարունակում է իր ենթակառուցվածքների փուլային արդիականացումը՝ ուղևորների հարմարավետությունն ու անվտանգությունն առաջնահերթություն դիտարկելով։

Կառավարության ֆինանսավորմամբ, 600 միլիոն դրամի ներդրման շրջանակում, որի առաջին փուլով՝ 2025 թվականի ընթացքում 170 միլիոն դրամի չափով, ամբողջությամբ փոխարինվել է Երևանի մետրոպոլիտենի կարգավարական կենտրոնի ղեկավարման հին վահանակը, որը գործում էր 80-ականների վերջերից և այլևս չէր համապատասխանում ժամանակակից տեխնիկական պահանջներին։

Կարգավարական կենտրոնը մետրոպոլիտենի «ուղեղն» է, որտեղից իրականացվում է գնացքների շարժի օպերատիվ կառավարումն ու վերահսկումը ողջ գծի երկայնքով՝ ներառյալ երթևեկության անվտանգության ապահովումը, միջակայքերի և ժամանակացույցերի կարգավորումը, ինչպես նաև արտակարգ իրավիճակներին արագ արձագանքը։

Ծրագրով նախատեսվում է փուլ առ փուլ արդիականացնել մետրոպոլիտենի բոլոր կարգավարական և կառավարման կենտրոնները, ինչը կբարձրացնի երթևեկության կառավարման արդյունավետությունն ու մետրոպոլիտենի շահագործման անվտանգության ընդհանուր մակարդակը։

Մետրոպոլիտենի կոմունիկացիոն ծառայության ղեկավար Արթուր Սերոբյանը կարգավարական կենտրոնում գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանին ներկայացրեց նոր վահանակի հնարավորությունները և աշխատանքային հետագա փուլերի ժամանակացույցը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր