211652_close_icon

Կոշ գյուղի հարակից հատվածից մինչև Ներքին Բազմաբերդ վարչական շրջանին հարող հատվածը կբացվի երկկողմանի երթևեկության համար

views-count763 դիտում article-date 18:00 18-12-2025
 «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 18-ից Մ-1, Երևան-Գյումրի միջպետական ճանապարհի՝ Կոշ գյուղի հարակից հատվածից մինչև Ներքին Բազմաբերդ վարչական շրջանին հարող հատվածը (կմ57+500) կբացվի երկկողմանի երթևեկության համար՝ անվտանգության տարրերով ճանապարհի կահավորման աշխատանքներն իրականացնելու նպատակով։

«Տեղեկացնում ենք, որ այս հատվածում շինարարական աշխատանքները դեռևս ավարտված չեն, և հորդորում ենք վարորդներին պահպանել շինարարական աշխատանքներով պայմանավորված 50 կմ/ժամ սահմանված արագությունը»,-ասվում է հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր