161692 դիտում
16:26 24-04-2023
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ Ներքին Բազմաբերդ գյուղի խաչմերուկում բախվել են Nissan Latio-ն ու VAZ 21015-ը․ կա 2 զոհ, 2 վիրավոր․ օպերատիվ են գործել «Թալին» բժշկական կենտրոնի բժիշկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ ապրիլի 24-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Երևան-Գումրի ավտոճանապարհի 63 կմ-ին, Ներքին Բազմաբերդ գյուղի խաչմերուկում բախվել են Nissan Latio և VAZ 21015 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է։ 3 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության Թալինի հրշեջ-փրկարարներն ու Թալինի հիվանդանոցի բժիշկները՝ բժիշկ Գևորգ Նիկոլյանի գլխավորությամբ, նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել,ապա տեղափոխվել «Թալին» բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով VAZ 21015-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանի, վաշտի հրամանատար Արմեն Տիգրանյանի և դասակի հրամանատար Հարություն Պողոսյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Արմեն Սարգսյանն ու կրտսեր պարեկ Կարեն Ստեփանյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, քանի որ վթարի արդյունքում ճանապարհը դարձել է երթևեկելու համար միակողմանի։
Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Թալինի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ ավագ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարոդների և վիրավորների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզել են VAZ 21015-ը վարել է Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի բնակիչ 24-ամյա Տարոն Բոտոյանը, իսկ Nissan Latio-ն վարել է Սպիտակ քաղաքի բնակիչ 32-ամյա Անահիտ Շահբազյանը:
Վթարի հետևանքով VAZ 21015-ի ուղևոր, Մարալիկ քաղաքի բնակիչ, 21-ամյա Վահե Ավդալյանը տեղում մահացել է, իսկ երկու վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն:
VAZ 21015-ի մյուս ուղևոր, Մարալիկ քաղաքի բնակիչ, 21-ամյա Սիփան Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղ ժամը 19:40-ի սահմաններում գիտակցության չգալով մահացել է:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 189+
189+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
24106 դիտում
17:32 14-06-2023
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ բախվել են VAZ 2106-ը և VAZ 2107-ը․ կա 1 զոհ, 7 վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ