211652_close_icon

Խորհրդակցություն ՄԻՊ աշխատակազմում. Անահիտ Մանասյանը հանձնարարականներ է տվել

views-count565 դիտում article-date 10:45 17-12-2025
Դեկտեմբերի 16-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորությամբ աշխատակազմում անցկացվել է խորհրդակցություն:

Ստորաբաժանումների ղեկավարները Պաշտպանին ներկայացրել են ընթացիկ աշխատանքներն ու մինչև տարեվերջ նախանշված ծրագրերը։ Քննարկվել են աշխատանքի կազմակերպման մեթոդաբանությանը վերաբերելի հարցեր:

Անահիտ Մանասյանը նշել է, որ կառույցում մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների լավարկման աշխատանքները պետք է կրեն շարունակական բնույթ։

Խորհրդակցության ավարտին Անահիտ Մանասյանի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ և նախանշվել աշխատանքի կարևոր ուղղությունները:

Նմանատիպ նյութեր