211652_close_icon

Ռուսաստանը ներկայացնող հերթական թենիսիստուհի Պալինա Կուդերմետովան փոխել է մարզական քաղաքացիությունը

views-count1780 դիտում article-date 22:30 16-12-2025
Պալինա Կուդերմետովան փոխել է մարզական քաղաքացիությունը, հայտնում է WTA-ի պաշտոնական կայքը։

Աշխարհի 104-րդ ռակետը Ռուսաստանի փոխարեն այսուհետև կներկայացնի Ուզբեկստանը։

22-ամյա թենիսիստուհին 9 տիտղոս է նվաճել ITF-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերում։ WTA-ի դասակարգման աղյուսակում նրա ամենաբարձր դիրքը եղել է 54-րդ տեղը։

4 տարում Կուդերմետովան արդեն 9-րդ թենիսիստն է, որը հրաժարվել է Ռուսաստանը ներկայացնելուց։

Ավելի վաղ մարզական քաղաքացիությունը փոխել են Նաթելա Ձալամիձեն (սկսել է ներկայացնել Վրաստանը, 2022թ. հունիս), Վարվառա Գրաչովան (Ֆրանսիա, 2023թ. հունիս), Ալեքսանդր Շևչենկոն (Ղազախստան, 2024թ. հունվար), Էլինա Ավանեսյանը (Հայաստան, 2024թ. օգոստոս), Դարիա Կասատկինան (Ավստրալիա, 2025թ. մարտ), Մարիա Տիմոֆեևան (Ուզբեկստան, 2025թ. հոկտեմբեր), Կամիլա Ռախիմովան (Ուզբեկստան, 2025թ. դեկտեմբեր) և Անաստասիա Պատապովան (Ավստրիա, 2025թ. դեկտեմբեր)։

Նմանատիպ նյութեր