211652_close_icon

Ռուսաստանի հավաքականը կրկին չի մասնակցի Ազգերի լիգայի խաղարկությանը

views-count1048 դիտում article-date 19:40 15-12-2025
Ռուսաստանի հավաքականը կրկին չի մասնակցի Ազգերի լիգայի խաղարկությանը։ Այս մասին հայտնում է «Спорт-Экспресс»-ը։

ՈՒԵՖԱ-ն սկսել է Ազգերի լիգայի 2026/27 խաղարկության հայտերի ընդունումը։ Հավաքականները պետք է հայտերը ուղարկեն հունվարի 9-ից ոչ ուշ։

Եվրոպական բոլոր ֆեդերացիաներին դեկտեմբերի 12-ին ուղարկվել է համապատասխան ծանուցում, որտեղ ներկայացվել է 54 երկրի ցանկ բաժանված չորս լիգաների՝ A, B, C և D: Ռուսաստանը նշված է մասնակիցների ցանկից դուրս։

Ռուսաստանի հավաքականը ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով 2022թ. մարտից հեռացված է ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերից։

Ազգերի լիգայի հաջորդ խաղարկությունը կմեկնարկի 2026թ. սեպտեմբերի 24-ին և կավարտվի 2027թ. հունիսի 15-ին։ Հայաստանի հավաքականը կլինի C լիգայում։

Նմանատիպ նյութեր