211652_close_icon

Արագածոտնի թեմը դատապարտում է իրավական համակարգի կողմից իրականացվող բռնաճնշումը

views-count2242 դիտում article-date 19:44 14-12-2025
Արագածոտնի թեմը դատապարտող հայտարարությամբ  հանդես եկել

««Ովքեր անիրավին համարում են արդար ու արդարին՝ անիրավ, նրանք պիղծ ու գարշելի են Տիրոջ առջև». Առակաց 17:15

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց ևս երկու ամսով երկարաձգել Արագածոտնի Թեմի Բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը:

Արագածոտնի թեմը դատապարտում է իրավական համակարգի կողմից իրականացվող այս բռնաճնշումը և կայացված ապօրինի որոշումը ու անընդունելի համարում Թեմակալ Առաջնորդի կալանքի տակ գտնվելու փաստը:
Մենք վերստին հաստատում ենք, որ բոլոր մեղադրանքները շինծու են և անհիմն:

Լիահույս ենք, արդարությունը շուտով կվերականգնվի և աղոթում ենք առ Բարձրյալն Աստված՝ այդ արդարության վերականգնման ու սիրելի Առաջնորդի վերադարձի համար»։

Նմանատիպ նյութեր