211652_close_icon

էն, որ Անթալիաներում հանգստանում եք, ապրանքը գնում եք՝ էդ ոչինչ, կարելի ա, իսկ որ մարդու կյանք ա փրկվում, թքած ունեք. Աշոտ Շավեշյան

views-count4435 դիտում article-date 19:22 14-12-2025
«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Աշոտ Շավեշյանը ֆեյսբուքում գրել է.

«էն, որ Անթալիաներում հանգստանում եք, ապրանքը գնում եք՝ էդ ոչինչ, կարելիա, իսկ որ մարդու կյանք ա փրկվում, թքած ունեք. 

Լավ չի ժողովուրդ ջան...

Սիրելի հայրենակիցներ այժմ անցնեմ բուն թեմային,որին ցանկանում են քաղաքական երանգ տալ որոշ քաղաքական դիակներ ...

Նրանց կողմից դա տգիտություն   է,   ուղակի կասեմ`  ամոթ ձեզ ....

Հիվանդը  շաաատ ծանր վիճակում/սուր իշեմիկ ինսուլտով "կաթված",կոմայի մեջ/ Ֆրանսիայից տեղափոխվել է Հունաստան,այնուհետև Թուրքիայով ,Վրաստանով տեղափոխել է Հայաստան։

Իմիջայլոց հիվանդին տեղափոխող մեքենան միջազգային  կարմիր  մահիկ,  կարմիր  խաչ կազմակերպությանն է եղել։

Հիվանդը հորեղբորս թոռն է, Հայաստանի քաղաքացի,42 տարեկան։ 

4 անչափահաս երեխաների հայր։

 Արդեն կոմայի մեջ է 1 ամսից ավելի , շնչառական ապարատին է միացված։
Առողջական վիճակը թույլ չէր տալիս որ օդային ճանապարհով  կազմակերպվեր հարազատիս տեղափոխումը Հայաստան։

Այժմ հիվանդը շատ ծանր վիճակում Սուրբ Գրիգոր բժշկական կենտրոնում ,բժիշկների հսկողության տակ է։

Շնորհակալություն եմ հայտնում Սուրբ Գրիգոր բժշկական կենտրոնի տնօրենությանը և ողջ բժշկական անձնակազմին, որոնք արագ ,պրոֆեսիոնալ  մեր հիվանդին ընդունեցին, ով այժմ գտնվում է վերակենդանացման բաժնում ։

Շնորհակալություն եմ հայտնում ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանին։

Որի օգնությամբ է կազմակերպվել հարազատիս տեղափոխումը Հայաստան։

 Դատապարտում եմ այս ցավալի թեման քաղաքական շահարկման թեմա դարձնելը Լառա Մուրադյանի կողմից։

Խնդրում եմ ովքեր իրենց էջով տարածել են  Լառա Մուրադյանի  տեսանյութը ՋՆՋԵՔ ձեր էջից,մի քաղաքականացրեք և ձեզ կոռեկտ պահեք։

Պանիկա  մի  տարածեք մեր դժբախտության վրայով....

Եզդի ազգի զավակ...

«ԻՆՔՆԻՇԽԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցության անդամ, Եզդի ազգի մեծն զորավար, Ջհանգիր աղայի ծոռ

ԱՇՈՏ ՇԱՎԵՇՅԱՆ »

Նմանատիպ նյութեր