211652_close_icon

Նուբարաշենից Արթիկի գաղութ տեղափոխված կալանավորն ի նշան բողոքի՝ ինքնավնասում է կատարել․Aravot.am

views-count1249 դիտում article-date 21:17 11-12-2025
Aravot.am-ի տեղեկություններով, վերջերս Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից Արթիկ քրեակատարողական հիմնարկ տեղափոխված կալանավորներից մեկը՝ 25-ամյա Հ․Ս․ն, որը խցում պահվում է միայնակ, ինքնավնասում է կատարել։

Սրանով նա իր դժգոհությունն է հայտնել կալանավայրի փոփոխության դեմ։ Նա նոյեմբերի 13-ին Արթիկ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների ուղեկցությամբ «ձախ նախաբազկի կտրած վերքեր» ախտորոշմամբ տեղափոխվել է Գյումրի բժշկական կենտրոն, որտեղից և ահազանգել են ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։

Ավազակություն կատարելու մեջ (ՀՀ Քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասով) մեղադրվող երիտասարդ կալանավորը հրաժարվել է ոստիկանությանը վնասվածք ստանալու հանգամանքների մասին բացատրություն տալ։ Սակայն Արթիկի ավագ համայնքային ոստիկան Ալեքսանյանը պարզել է, որ նա կոտրել է խցի լվացարանակոնքը, բեկորներով ինքնավնասում է կատարել, իսկ պատճառը եղել է նրան Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից Արթիկ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելը։

Նրան կալանավայրում ոչ մեկը չի դրդել ինքնավնասման։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում

Նմանատիպ նյութեր