211652_close_icon

Գերեվարված Ռուբեն Վարդանյանը միջնորդել է ծանոթանալ «քրեական գործի փաստաթղթերին»

views-count718 դիտում article-date 22:15 08-12-2025
Բաքվում գերեվարված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվում «դատական նիստի» ժամանակ միջնորդել է ծանոթանալ «քրեական գործին առնչվող որոշ փաստաթղթերի»:

Դատավորը հայտարարել է, որ Վարդանյանին նշանակված փաստաբանը փաստաթղթերին կարող է ծանոթանալ այս շաբաթվա ընթացքում։ «Նիստի» ընթացքում շարունակվել է նաև «տուժողների ցուցմունքների» հրապարակումը: Հաջորդ «նիստը» նախատեսված է դեկտեմբերի 9-ին:

Նմանատիպ նյութեր