211652_close_icon

Հարձակnւմ է եղել Միհրան Հակոբյանի վրա. Ռուբեն Մելիքյան

views-count1114 դիտում article-date 15:08 08-12-2025
Քիչ առաջ «Դալմա մոլ»-ի ավտոկայանատեղիում տեղի է ունեցել բանդիտական հարձակում հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա։ Այս մասին գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

«Հարձակվողները եղել են դիմակներով և անսպասելի հարձակվել են թիկունքից։ Միհրանը ստացել է մարմնական վնասվածքներ և այժմ տեղափոխվում է «Իզմիրլյան» ԲԿ։

Վստահ եմ, որ այս հարձակումը տեղի չէր ունենա, եթե իրավապահները բացահայտած լինեին 2021թ-ին Միհրանի տան առջև նռնակ նետելու հանցանքը»,-գրել է Մելիքյանը:

Նմանատիպ նյութեր