211652_close_icon

Անթիլիասն այդ քաջությունն ունեցած է և ունի` ո՛չ ասելու. Արամ Ա

views-count1564 դիտում article-date 23:51 07-12-2025
Այսօր Կիպրոսում պատարագի ժամանակ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն անդրադարձել է հայ հոգևորականների ձերբակալություններին։ 

«Երբ Հայաստանում անարդարություն է կատարվում, Անթիլիասը ո՛չ է ասում։ Երբ Հայաստանում արժեքներն են արհամարհվում և խորհրդանիշներն են անտեսվում, Անթիլիասը ո՛չ է ասում և ո՛չ է ասել միշտ:

Երբ Հայաստանում եկեղեցին ու եկեղեցականները տեսակ-տեսակ հալածանքների և ձերբակալությունների են ենթարկվում, Անթիլիասը այդ քաջությունը ունեցած է և ունի ո՛չ ասելու:

Երբ Հայաստանում, ի վնաս մեր ժողովուրդի շահերի համազգային մեր գերագույն իդեալները անտեսվում են, Անթիլիասը ո՛չ է ասել և ո՛չ պիտի ասի»,–  այսօր Կիպրոսում պատարագի ժամանակ ասել է Արամ Ա-ն:

 

Նմանատիպ նյութեր