211652_close_icon
views-count1873 դիտում article-date 20:10 06-12-2025

Պետք է թույլ չտանք, որ հարգանքի տուրքի օրը որևէ մեկը՝ լինի հոգևորական, թե աշխարհիկ, այն վերածի արկածախնդրության կամ սադրանքի․ Նազելի Բաղդասարյան

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Դեկտեմբերի 7-ը ոգեկոչման, ոչ թե շահարկման օր է։ Ցավը, հիշատակը և սգացող մարդկանց վիշտը որևէ նպատակով օգտագործելը անթույլատրելի է։

Վաղը՝ դեկտեմբերի 7-ին, մենք պիտի կանգնենք կողք կողքի՝ հիշելու, խնկարկելու, խոնարհվելու և ուժ տալու միմյանց։ Եվ ուրեմն, մենք պետք է թույլ չտանք, որ հարգանքի տուրքի օրը որևէ մեկը՝ լինի հոգևորական, թե աշխարհիկ, այն վերածի արկածախնդրության կամ սադրանքի։

Հիշատակի սրբության անարգման ցանկացած փորձ ոտնահարում է մեր հասարակության արժանապատվությունը, և նման վարքագիծը մեզանում տեղ չունի։

Հարգե՛ք քաղաքիս չսպիացող վերքը»։

Նմանատիպ նյութեր