211652_close_icon

Ահաբեկչությանը հակազդելու ՀԱՊԿ մոտեցումները

views-count328 դիտում article-date 23:15 05-12-2025
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը մասնակցել է «ԲՐԻԿՍ+ 2025 հակաահաբեկչական կոնֆերանսի. ծագող մարտահրավերների և անվտանգության սպառնալիքների պայմաններում ահաբեկչությանը հակազդելու ազգային և տարածաշրջանային ռազմավարություններ» կոնֆերանսին: Նա ներկայացրել է ահաբեկչությանը հակազդելու ՀԱՊԿ մոտեցումները և տեղեկացրել այդ ոլորտում կազմակերպության կողմից ձեռնարկվող միջոցառումների մասին:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը խոսել է կազմակերպության ձևաչափով իրականացվող համալիր օպերատիվ-կանխարգելիչ գործողությունների մասին: Որպես ՀԱՊԿ աշխատանքի կարևոր ուղղություն Վալերի Սեմերիկովն առանձնացրել է տաջիկա-աֆղանական սահմանի ամրապնդման նպատակային միջպետական ծրագրի իրականացումը, որը կոչված է ապահովելու անդամ պետությունների պաշտպանությունը Աֆղանստանի տարածքից բխող մարտահրավերների և սպառնալիքների ամբողջ համալիրից:

Նմանատիպ նյութեր