Վրաստանում ձերբակալվել է Ուկրաինայի քաղաքացի՝ թմրանյութերի խոշոր խմբաքանակով
Վրաստանի Ներքին գործերի նախարարության Կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի և Եկամուտների ծառայության մաքսային դեպարտամենտի աշխատակիցները թմրանյութերին առնչվող հանցագործությունների մեղադրանքով ձերբակալել են Ուկրաինայի քաղաքացու, հաղորդում է Грузия Online-ը։
1992 թվականին ծնված Խ.Դ.-ն ձերբակալվել է և մեղադրվում է Վրաստան հատկապես մեծ քանակությամբ թմրանյութերի և հոգեմետ նյութերի ապօրինի ձեռքբերման, պահպանման և ներմուծման մեջ։
Նրա ձեռքի ուղեբեռի ստուգման ժամանակ իրավապահ մարմինների աշխատակիցները հայտնաբերել են մանկական սննդի տուփերի մեջ թաքցված թմրանյութեր։ Առգրավվել են.
ավելի քան 760 գրամ MDMA,
762 գրամ կլեպեդրոն,
ավելի քան 500 գրամ հոգեմետ նյութ՝ կետամին։
Հետաքննությունը տարվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 260, 261, 262 և 263 հոդվածներով, որոնք մինչև 20 տարվա կամ ցմահ ազատազրկում են նախատեսում։