ԵՄ-ն և Հայաստանը ընդունել են գործընկերությունը խորացնելու նոր ռազմավարական օրակարգ
Եվրոպական Միությունը և Հայաստանի Հանրապետությունը դեկտեմբերի 2-ին ընդունել են ԵՄ-ՀՀ գործընկերության նոր ռազմավարական օրակարգ, որը նշանակալի քայլ է երկու գործընկերների միջև քաղաքական, տնտեսական և ոլորտային համագործակցության խորացման գործում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Հայաստանում ԵՄ պատվիրակության կայքէջում տարածված հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ փաստաթուղթը հաստատվել է ԵՄ-ՀՀ գործընկերության խորհրդի կողմից և փոխարինում է 2017 թվականի գործընկերության առաջնահերթությունները՝ ստեղծելով համատեղ գործողությունների ավելի հավակնոտ և համապարփակ շրջանակ:
Նշվում է, որ ԵՄ-ՀՀ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) վրա հիմնված ռազմավարական օրակարգը սահմանում է առաջիկա տարիների համար ընդհանուր տեսլական և արձագանքում է Հայաստանի՝ Եվրամիության հետ կապերը ամրապնդելու արտահայտված ցանկությանը:
Այն արտացոլում է երկկողմ հարաբերությունների ամրապնդված դինամիկան և ընդգրկում է ոլորտների լայն շրջանակ, ներառյալ՝ ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը, արդարադատության բարեփոխումները, մարդու իրավունքները, սոցիալ-տնտեսական զարգացումը, կապը, էներգետիկ անվտանգությունը, թվային փոխակերպումը, առևտրի դիվերսիֆիկացիան և անվտանգության ու պաշտպանության ոլորտում նոր համագործակցությունը:
Փոխկապակցվածությունը փաստաթղթի կենտրոնական տարրն է՝ շեշտը դնելով Հայաստանի, տարածաշրջանի և ԵՄ-ի միջև տրանսպորտային, թվային և էներգետիկ կապերի զարգացման համատեղ ջանքերի վրա:
Հատուկ շեշտադրվում է «Գլոբալ դարպասի» շրջանակներում ռազմավարական ներդրումների և այնպիսի նախաձեռնությունների աջակցության վրա, ինչպիսին է «Խաղաղության խաչմերուկը», որոնք ուղղված են տարածաշրջանային կապակցվածությունը բարելավելուն, տնտեսական դիմադրողականությունը բարձրացնելուն և առևտրի ու շարժունակության համար նոր հնարավորություններ բացելուն։
Օրակարգը սահմանում է կարճաժամկետ (3-4 տարի) և միջնաժամկետ (7 տարի) առաջնահերթություններ, որոնք նախատեսված են քաղաքացիների համար շոշափելի օգուտներ ապահովելու և Հայաստանի դիմադրողականությանը մարտահրավերներով լի տարածաշրջանային միջավայրում աջակցելու համար:
Այն վերահաստատում է ԵՄ-ի ամուր հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի բարեփոխումների օրակարգին, այդ թվում՝ Դիմադրողականության և աճի ծրագրի շրջանակներում տեխնիկական և ֆինանսական օգնության միջոցով։
Ռազմավարական օրակարգը նաև ընդգծում է տեղաշարժի կարևորությունը, մասնավորապես՝ վիզաների ազատականացման շուրջ շարունակական երկխոսության և տեղահանված ղարաբաղցի հայերի սոցիալական և տնտեսական ներառման աջակցության միջոցով:
Այն ամրապնդում է համագործակցությունը անվտանգության, ճգնաժամերի կառավարման, հիբրիդային սպառնալիքների և կիբերդիմադրողականության ոլորտներում՝ միաժամանակ պահպանելով ԵՄ-ի լիակատար աջակցությունը տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու ջանքերին։
Սահմանելով հստակ առաջնահերթություններ և իրականացման ու մոնիթորինգի կառուցվածքային մոտեցում՝ նոր ռազմավարական օրակարգը ԵՄ-ՀՀ հարաբերությունների համար ապահովում է նորացված և հեռանկարային շրջանակ։ Այն վերահաստատում է ԵՄ-ի պատրաստակամությունը՝ սերտորեն համագործակցել Հայաստանի, նրա քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերների հետ՝ համատեղ արժեքները խթանելու, կայունությունն ու բարգավաճումն ապահովելու և երկու կողմերի քաղաքացիների համար կոնկրետ արդյունքների հասնելու համար։