211652_close_icon

Վերահաստատել ենք պաշտպանության ոլորտում ԱՄՆ-ի հետ գործընկերությունը խորացնելու պատրաստակամությունը․ Պապիկյան

views-count730 դիտում article-date 09:59 16-10-2025
Հոկտեմբերի 15-ին Պենտագոնում հանդիպել եմ ԱՄՆ պատերազմի քարտուղարի քաղաքականության գծով տեղակալ Էլբրիջ Կոլբիի հետ:

Հայտնում է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը․

«Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը։

Քննարկել ենք պաշտպանության բնագավառում ՀՀ-ԱՄՆ համագործակցության ներկա ընթացքին և երկարաժամկետ, ինստիտուցիոնալ ծրագրերի նախաձեռնմանն առնչվող հարցեր։

Վերահաստատել ենք պաշտպանության ոլորտում գործընկերությունը խորացնելու պատրաստակամությունը՝ ընդգծելով ԱՄՆ ստանձնած կարևոր դերը տարածաշրջանում կայուն և տևական անվտանգության հաստատման գործընթացում:

Անդրադարձել ենք նաև ռազմական կրթության և պաշտպանական բարեփոխումների ոլորտներում համատեղ նախաձեռնությունների իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի»,- հայտնել է Պաշտպանության նախարարը։

Նմանատիպ նյութեր