Ո՞վ էր կեղծ ահազանգ հնչեցնողը, թե` «Շիրակի մարզպետարանի շենքում պայթուցիկ կա տեղադրված»․ Aravot.am
Aravot.am-ի տեղեկություններով, նոյեմբերի 23-ին, առավոտյան ժամը 10․16-ին «911» ծառայություն է զանգահարել մի քաղաքացի ու հայտնել, որ Շիրակի մարզպետարանի շենքի տակ ռումբ կա դրված, եթե 10-15 րոպեի ընթացքում չհասնեն, կպայթի։
«911» ծառայությունից այս մասին հաղորդում է ուղարկվել ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն։ Ոստիկանության ՔՈԳՎ Շիրակի մարզային բաժնի աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ահազանգողը 30-ամյա դատապարտյալ Ս․Գ․-ն է, որն իր պատիժը կրում է Արմավիր քրեակատարողական հիմնարկում (դատապարտվել է երկու տարի առաջ Քրեական օրենսգրքի 254 հոդվածի 2-րդ մասով): Նա ահազանգը հնչեցրել է քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների ներկայությամբ։
Նրա ահազանգը իրականությանը չի համապատասխանել։ Ռուսական ռազմաբազայից հրավիրված սակրավորներն ու կինոլոգերը Շիրակի մարզպետարանում ու հարակից տարածքներում ռումբ չեն հայտնաբերել։
Համայնքային ոստիկան Բոյաջյանը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել, կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզի քննչական վարչություն:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում