Արմանը, ինչպես և ամբողջ մրցաշարը, տպավորիչ էր․ նրան տիտղոսային մենամшրտից զրկելը կլինի իսկական հшնցագործություն․ Բադաև
ACA լիգայի փոխնախագահ Ասլանբեկ Բադաևը MMA.Metaratings.ru-ի հետ զրույցում մեկնաբանել է Արման Ծառուկյանի վերջին հաջողությունը և խոսել թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իլիա Թոփուրիայի դեմ հնարավոր մենամարտի մասին։
Բադաևը գովասանքով է խոսել նոյեմբերի 22-ին Դոհայում կայացած UFC Fight Night 265 մրցաշարի մասին, որտեղ հայ մարտիկը երկրորդ ռաունդում խեղդող հնարքով հաղթանակ տարավ Դեն Հուկերի նկատմամբ։
«Արմանը, ինչպես և ամբողջ մրցաշարը, տպավորիչ էր։ Նա կատարեց իր խնդիրը՝ ապացուցելով, որ իր մակարդակով գերազանցում է Հուկերին։ Ծառուկյանը աչքի ընկավ արագությամբ, ոտքերի գրագետ աշխատանքով և դիպուկ հարվածներով, իսկ ըմբշամարտը, սովորության համաձայն, բարձունքում էր։ Այս ամենից հետո նրան տիտղոսային մենամարտից զրկելը կլինի իսկական հանցագործություն և կատարյալ անօրինականություն»,– նշել է Բադաևը։
Խոսելով Իլիա Թոփուրիայի մասին, ով UFC 317-ում նոկաուտի ենթարկեց Չարլզ Օլիվեյրային և նվաճեց չեմպիոնական գոտին, փորձագետը նախազգուշացրել է, որ նա բարդ մրցակից է լինելու Ծառուկյանի համար։
«Թեև Իսլամ Մախաչևի դեմ հաղթելու շանսերն ավելի քիչ էին, քանի որ նա առաջատարն է, սակայն Թոփուրիան ևս հեշտ մրցակից չէ։ Նա ունի դասական (հունահռոմեական) ըմբշամարտի հզոր դպրոց, ծանրության ցածր կենտրոն և հիանալի է գործում կլինչում, ինչը բարդացնում է նրան գետին տեղափոխելը (թեյքդաուն)»,– վերլուծել է փորձագետը։
Բադաևը նաև ընդգծել է ռիսկերը կանգնած դիրքում պայքարելիս.
«Այդ «հրեշի» դեմ կանգնած դիրքում մնալը վտանգավոր է, միշտ կա հարված բաց թողնելու ռիսկ, իսկ Արմանը երբեմն սխալվում է պաշտպանությունում։ Թեպետ Ծառուկյանը վստահ է, որ կարող է պահել տարածությունը և մերձենալիս տապալել մրցակցին, սակայն պետք է հաշվի առնել Թոփուրիայի պաշտպանական ըմբշամարտի բարձր որակը»։