211652_close_icon

«Արմպետրոլ» ՍՊԸ-ին պատկանող լցակայաններում հայտնաբերվել են թերլիցքավորման դեպքեր

views-count814 դիտում article-date 19:40 26-11-2025
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական միջոցառումներ բենզինի և դիզելային վառելիքի իրացմամբ զբաղվող «ԱՐՄՊԵՏՐՈԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայաններում։

Ինչպես «Արմենպրես»–ին հայտնեցին ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնից, վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են վառելիքաբաշխիչ սարքավորման չափագիտական կանոնների և նորմերի պահանջների խախտումներ, մասնավորապես՝ թերլիցքավորման դեպքեր հետևյալ հասցեներում․

-       ք․ Երևան, Նոր Նորք թաղամաս, Մյասնիկյան 20/1,

-       ք․ Երևան, Նոր Նորք թաղամաս, Դավիթ Բեկի 286/3։

Հայտնաբերված խախտումների համար տնտեսվարող սուբյեկտը օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։

Նմանատիպ նյութեր