211652_close_icon

Ֆիզկուլտինստիտուտից 3 մարդ է կալանավորվել՝ կաշառք ստանալու մեղադրանքով. Tert.am

views-count991 դիտում article-date 16:55 26-11-2025
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ամբիոնի վարիչը՝ կաշառք ստանալու մեղադրանքով։

Այս մասին Tert.am-ին հայտնել են հակակոռուպցիոն կոմիտեից:

Եվս երկու անձ ձերբակալվել է կաշառք ստանալուն օժանդակելու և կաշառք տալու մեղադրանքներով։ Նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են:

Նմանատիպ նյութեր